Համալսարաններից մեկի դասախոսը հայտնել է՝ մաքրուհիները տարել են 50 դրամանոցներով խնայատուփ՝ մոտ 1 մլն դրամով

Համալսարաններից մեկի դասախոսը հայտնել է՝ մաքրուհիները տարել են 50 դրամանոցներով խնայատուփ՝ մոտ 1 մլն դրամով

Փետրվարի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ Ս․ Մ․-ն և հայտնել, որ փետրվարի 27-ից նշված հասցեում մաքրության աշխատանքներ կատարող Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Բ․-ի և վերջինիս ընկերուհու հեռանալուց հետո նկատել է, որ տնից բացակայում է 3 կգ-անոց ապակյա տարան, որը ամբողջությամբ լցված է եղել 50 դրամանոց մետաղադրամներով, և իրեն պատճառվել է 1 մլն դրամի վնաս և հայտնել է, որ տան դուռը վնասված չի եղել և այլ անձի կողմից իր բնակարան մուտք չի եղել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով ոստիկանություն ահազանգողը աշխատում է Հայաստանում հայտնի համալսարաններից մեկում՝ որպես դասախոս։