Վայոց Ձորում առաջիկայում կմեկնարկեն ճանապարհաշինական աշխատանքները
Վայոց Ձորում շուտով կմեկնարկեն կարևոր ճանապարհաշինական աշխատանքներ։
Մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ կհիմնանորոգվեն՝
– Եղեգնաձորից դեպի Գլաձոր և դեպի Վերնաշենի Գլաձոր պատմական հուշարձան տանող ճանապարհը (դպրոցի ճանապարհ),
– Սելիմի լեռնանցքից դեպի Քարագլուխ ճանապարհահատվածը,
– Մ-2-ից դեպի Զեդեա տանող ավտոճանապարհը,
– Հերմոնից դեպի Վարդահովիտ ճանապարհահատվածը։
Ծրագրերն արդեն նախագծման փուլում են։ Շինարարության մեկնարկը նախատեսվում է առաջիկա ամիսներին։