Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՏԿԵ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:
Նոյն օրվա մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Մինչև այս նշանակումը Առնակ Ավետիսյանը ամփոփել է իր ղեկավարած կառույցի 2025-ի արդյունքերը: Ըստ այդմ՝ 2025-ին պետական գույքի վարձակալությունից 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ստացվել: Այս ցուցանիշը 30 տոկոսով ավելի է 2024-ից: Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահը եկամուտների աճը կապել է ստվերային գույքի օգտագործման կրճատման, նաև աճուրդային գործընթացների ներդրման հետ: