Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը. զեկույց

Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը. զեկույց

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ գնահատում» զեկույցը։

Գնահատման մասին

Հիմնված է 521 միգրանտ աշխատողների հարցման և գործատուների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջնորդների և այլ շահառուների հետ 2024 թ. դեկտեմբերից մինչև 2025 թ. փետրվար անցկացված հարցազրույցների վրա։

Հիմնական արդյունքներից մի քանիսը.

Հարցվածների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում։

Հարցվածների մեծամասնությունը օրինական կարգավիճակ ունի, սակայն գրեթե 40%-ը աշխատում է առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքի թույլտվության։

Աշխատանքի գործակալությունից օգտված յուրաքանչյուր 6 միգրանտից գրեթե 1-ը հայտնել է շահագործման կամ չկատարված խոստումների մասին։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։

Մեծամասնությունը տեղյակ է աշխատավայրի անվտանգության կանոններին, սակայն 43%-ը դեռևս չունի համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ բավարար գիտելիքներ։