«ՍԱՐԳԻՍ ՍԻԱՆՈՍՅԱՆ ՕՆԻԿԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

«ՍԱՐԳԻՍ ՍԻԱՆՈՍՅԱՆ ՕՆԻԿԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող  «ՍԱՐԳԻՍ ՍԻԱՆՈՍՅԱՆ ՕՆԻԿԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ (հասցե՝ Արարատի մարզ, Մարմաշեն, Երևան-Արտաշատ խճուղի 37/1 )։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում։

Կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։