Յյուրաքանչյուր սովորող նույնիսկ ամենահեռավոր համայնքում պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից օգտվելու հավասար հնարավորություն
Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին ՖԲ իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող նույնիսկ ամենահեռավոր համայնքում պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն։