«Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադառնալու է քաղաքին նոր տեսքով». Ավինյան
Ինչպես հիշում եք, դատարանի որոշմամբ դեռ նախորդ տարի Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադարձվեց քաղաքին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Շուտով պուրակը կբարեկարգվի և կստանա նոր ու ժամանակակից տեսք։
Կարևոր եմ համարում նաև նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։ Քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը շատ ողջունելի են և կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։
Վստահ եմ, որ բարեկարգումից հետո Կոմիտասի անվան պուրակը կդառնա բոլորիդ սիրելի վայրը»։