Մարտի 3-ի դրությամբ՝ Իրանից Հայաստանի տարածքով ՌԴ 31 քաղաքացի է տարհանվել
Մարտի 3-ի դրությամբ Իրանից Հայաստանի միջոցով ՌԴ 31 քաղաքացի է հայրենադարձվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքով ՌԴ 253 քաղաքացի է լքել Իրանը, իսկ 8-ը՝ թուրքմենական սահմանով։
«Ռուսական կողմն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Աշխաբադին, Բաքվին և Երևանին՝ տարածաշրջանում լարվածության էսկալացիայի ֆոնին կյանքի բարդագույն իրավիճակում հայտնված Ռուսաստանի քաղաքացիների՝ Իրանից անխոչընդոտ ելքի վերաբերյալ օպերատիվ և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամների և բարի դրացիների պատրաստակամությունը, ըստ որի նրանք ոչ միայն անհրաժեշտ կազմակերպչական և լոգիստիկ օգնություն են ցուցաբերել, այլև մեր համաքաղաքացիներին շրջապատել են հոգատարությամբ ու ուշադրությամբ»,- նշել է Զախարովան։