Սահմանվել են POS տերմինալներով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր

Սահմանվել են  POS տերմինալներով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026 թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական POS տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր՝

  • ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%,
  • VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։

Գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բանկերի միությունից։ 

Համապատասխանաբար, նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր POS տերմինալը սպասարկող բանկին։