Մհեր Գրիգորյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգը

Մհեր Գրիգորյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման օրակարգին:

ՀՀ փոխվարչապետը և Ֆիլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: