Վստահ եմ՝ կան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնելու հեռանկարով հետաքրքրված երկրներ․ Ալեն Սիմոնյան

Վստահ եմ՝ կան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնելու հեռանկարով հետաքրքրված երկրներ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը Ռուսաստանից այլ երկրների կողմից գնելու հնարավորությանը:  

Սիմոնյանը Հայաստանի երկաթուղու կառավարման թեմային անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:  

«Մենք այս հարցը քննարկում ենք նախևառաջ ռուսական կողմի հետ: Եվ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք։ Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնել Ռուսաստանից։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ, բնականաբար, դրա մասին հետաքրքրություն, խոսակցություն կա: Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի  երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու վերաբերյալ որոշում չկա, բանակցությունները շարունակվում են: