Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինայի համար օգտագործելու հարցը փակված է. ԵՀ ներկայացուցիչ

Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինայի համար օգտագործելու հարցը փակված է. ԵՀ ներկայացուցիչ

Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ Ուկրաինայի համար օգտագործելու վերաբերյալ էականորեն տարբերվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունից, որը կարծում է, թե այդ հարցը հանվել է ԵՄ օրակարգից։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։

«Եթե վերադառնանք դեկտեմբերի Եվրոպական խորհրդի եզրակացություններին, ապա այնտեղ կա, կարծում եմ, կարևոր ձևակերպում, ըստ որի՝ Եվրոպական խորհուրդը օրենսդիրներին կոչ է անում շարունակել աշխատել փոխհատուցման վարկի առաջարկի տեխնիկական և իրավական ասպեկտների վրա», – ասել է եվրոպացի պաշտոնյան։

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Եվրահանձնաժողովը համաձայն է Գերմանիայի ԱԳ նախարար Վադեֆուլի գնահատականի հետ, որն օրեր առաջ հայտարարել էր, որ Ուկրաինային 2026-2027 թվականներին 90 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու ծրագրի պայմաններում՝ վարկերի հաշվին, ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը առայժմ փակված է և հանված է օրակարգից։

Միևնույն ժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, փետրվարի 23-ին կայացած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ եթե այդ ծրագիրը չաշխատի, ապա «միշտ հնարավոր է վերադառնալ սառեցված ակտիվների տարբերակին»։