Visa-ն ձեռք է բերել Prisma Medios de Pago և Newpay ընկերութունները

Visa-ն ձեռք է բերել Prisma Medios de Pago և Newpay ընկերութունները

Visa-ն համաձայնության է եկել Prisma Medios de Pago և Newpay արգենտինական վճարային ընկերությունները Advent International մասնավոր կապիտալի ընկերությունից ձեռք բերելու մասին։

Prisma-ն տրամադրում է կրեդիտային, դեբետային և կանխավճարային քարտերի ծառայություններ, իսկ Newpay-ը գործում է որպես իրական ժամանակում վճարումների ծառայությունների ենթակառուցվածք՝ կառավարելով Banelco բանկոմատային ցանցը և PagoMisCuentas հաշիվների վճարման հարթակը։ Advent-ը 2019թ.-ին գնել էր Prisma-ի բաժնեմասերի 51%-ը, որի արդյունքում ընկերությունը գնահատվել էր 1.42 միլիարդ դոլար։

Visa-ն հայտարարել է, որ ընկերությունների վերամիավորումը իր տնօրինության տակ թույլ կտա համատեղել նրանց տեղական փորձը իր գլոբալ տեխնոլոգիաների հետ՝ արագացնելով թոքենիզացիայի, կենսաչափական նույնականացման և ռիսկերի կառավարման նորարարական լուծումների ներդրումը Արգենտինայի վճարային շուկայում։