Բեռլինում քննարկվել են զբոսաշրջության նոր ուղղությունների կայուն և արդյունավետ զարգացման ուղիները
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մասնակցել է ITB Berlin 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մեկնարկից առաջ իրականացված «Զարգացող զբոսաշրջային ուղղությունների հզորացում․ ներուժից դեպի արդյունք» խորագրով նախարարների գագաթնաժողովին։
Բեռլինում կայացած միջոցառումը համախմբել է զբոսաշրջության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու զարգացող ուղղությունների կայուն և արդյունավետ զարգացման ուղիները։
Քննարկումների առանցքում են եղել զբոսաշրջության արագ աճի արդյունավետ կառավարման մեխանիզմները, ներդրումների ուղղորդումը՝ տեղական համայնքների շահերից ելնելով, մարդկային ռեսուրսների զարգացումը, ինչպես նաև տվյալների և թվային գործիքների կիրառումը՝ ռազմավարական պլանավորման և նորարարության համար։
ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում հատուկ ընդգծել է խաղաղության առանցքային նշանակությունը՝ որպես կայունության, միջազգային համագործակցության և զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հիմք։
Գագաթնաժողովը կարևոր հարթակ է եղել պետական և մասնավոր հատվածների համագործակցության ամրապնդման և զբոսաշրջության կայուն զարգացման խթանման համար։