Փետրվարին հավաքագրված հարկերն ու տուրքերը աճել են 13 տոկոսով. Էդուարդ Հակոբյան

Փետրվարին հավաքագրված հարկերն ու տուրքերը աճել են 13 տոկոսով. Էդուարդ Հակոբյան

2026 թվականի փետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. փետրվարի համեմատ ավելի է 19.1 մլրդ դրամով կամ շուրջ 13%-ով։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

«Փետրվարին հարկ վճարողներին վերադարձվել է 32.1 մլրդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6.7 մլրդ դրամով կամ 26.2%֊ով։

Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը, ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված մեր հետևողական քայլերը, հարկ վճարողների կարգապահության բարձրացումը, վերլուծական և թվային գործիքակազմի դերի էական ընդլայնումը. սրանք բոլորը այն կարևոր գործոններն են, որոնք, ի թիվս տնտեսական մյուս գործոնների, նպաստում են արդեն տարեսկզբից արձանագրվող հարկային մուտքերի բարձր աճին»,- նշված է գրառման մեջ։