Մոպեդները, տրիցիկլները և քվադրոցիկլները նույնպես պետք է ապահովագրվեն. քննարկում խորհրդարանում

Մոպեդները, տրիցիկլները և քվադրոցիկլները նույնպես պետք է ապահովագրվեն. քննարկում խորհրդարանում

Հայաստանում մոպեդների, տրիցիկլների և քվադրոցիկլների պարտադիր ապահովագրության գործընթացի կարգավորման անհրաժեշտություն է առաջացել։ Այս մասին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը նպատակաուղղված է Հայաստանի տարածքում Կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա հաշվառվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի հստակեցմանը։ «Այսպիսով, ընդհանուր օգտագործման ճանապարհներին մոպեդների, տրիցիկլների և քվադրոցիկլների շահագործման համար ապահովագրական պայմանագրի առկայությունը կդառնա պարտադիր պահանջ», - ընդգծել է Ղազարյանը։

Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից։