Ոսկին և արծաթը թանկացել են
2026 թվականի մարտին մատակարարվող արծաթի ֆյուչերսի արժեքը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) առաջին անգամ հունվարի 30-ից ի վեր գերազանցել է 95 դոլարը մեկ տրոյական ունցիայի դիմաց, վկայում են բորսայական տվյալները։
Արծաթի արժեքը աճել է 1,48%-ով և կազմել է 95,7 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։
Իսկ ոսկու բորսայական գինը հասել է $5,397.85 մեկ թրոյական ունցիայի՝ գրեթե 3%-անոց աճի՝ Մերձավոր Արևելքի իրավիճակի ֆոնին, հայտնում են Investing.com ֆինանսական պլատֆորմի տվյալները՝ մարտի 2 -ի դրությամբ: