Տոտալ հարձակում է․ մարդիկ տաքսի են նստում, հետո փախչում են, ինչից հետո վարորդներին են տուգանում. Ակցիա
Օնլայն տաքսու վարորդներն այսօր՝ փետրվարի 27–ին, բողոքի ակցիա են իրականացնում «Յանդեքսի» գրասենյակի դիմաց։
Ընկերության ներկայացուցիչն առաջարկեց, որ 3 հոգի բարձրանան վերև և ներկայացնեն իրենց պահանջները։
Երևանի ագավանու անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով ևս մասնակցում է ակցիային, նշեց, որ ընդհանուր առմամբ տաքսիստներն ունեն 12 պահանջ։
Նա, մասնավորապես, ասաց. «Յանդեքսի» քարտեզն ու իրականությունը իրար չի համապատասխանում, որի արդյունքում վարորդները տուգանվում են։ Յանդեքսը կարող է ասի՝ այս փողոցից աջ մտնի, այդ փողոցը փակ փողոց լինի, մարդը տուգանվի։ Հաջորդը, վարորդները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենց ռեյտինգները, վարկանիշները արհեստականորեն նվազում, չկա կոմունիկացիա։
Հաջորդը, շատ է լինում, որ հաճախորդները նստում են ավտոմեքենան, ասում են՝ մի րոպե կանգնեք, խանութ մտնեմ, հետո փախչում են։ Այս մարդիկ չունեն կոմունիկացիա, որպեսզի հետադարձով իմանան այդ հաճախորդի համարը։
Հաջորդը փողոցում 10 րոպե սպասելու խնդիրն է, որի պատճառով տաքսիստները տուգանվում են։ Այստեղ անելիք ունի «Յանդեքսը» և ոստիկանությունը համատեղ։ Այս մարդիկ ասում են, որ եթե մենք նույնիսկ մեկ րոպե կանգնում ենք, մեր վրա տուգանք է գալիս, այդ հարցը լուծեք։
Բացի այդ, նրանք առաջարկում են բանակցել քաղաքապետարանի հետ, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ավտոբուսի գծերով երթևեկել։
Հաջորդը, վարորդները բողոքում են, որ երբ որ իրենց թեյավճար են տալիս քարտով, այդ գումարը պակասում է իրենց մոտից, խնդրում են, որ օպերատիվ կապ լինի, որ շփվեն, հասկանան այդ խնդիրները։
Հաջորդը, սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած աշխատող ունի գործադուլի իրավունք, ունի իր խախտված իրավունքները վերականգնման համար պահանջ, մինչդեռ էս մարդիկ, որ հիա պահանջներ են դրել, դրանիցհետո ենթարկվում են տոտալ հարձակման։ Կոնկրետ վարորդին բլոկ են արել, արգելել են, չեն թողնում ավտոմեքենա քշի այդ բողոքի ցույցերից հետո, ակտիվ լինելու համար։ Արհեստական ռեյտինգներն իջացնում են իրենց համար։
Հաջորդը, նախնական պատվերը տալիս են, մարդը տեսնում է, որ 2000 դրամանոց պատվեր է, պատվերը վերցնում է, տեղ է հասնում, դառնում է 1800 դրամ։ Ո՞նց է այդպես լինում, դրա լուծումը պիտի տրվի։
Մարդիկ կան, ինձ մեղադրում են, թե ինչի՞ համար ես դու եկել վարորդների կողքը կանգնել։ Լավ եմ արել, որ պահին վարորդները որոշեն, որ ես անելիք չունեմ, ես չեմ լինի իրենց կողքին։ Իսկ որոշ մարդիկ, որոնք լինելով պետական պաշտոնյա բազում տարիներ չեն իմացել վարորդների խնդիրների մասին, խնդրած կլինեմ սթափ լինեն, խելքները գլուխները հավաքեն ու ամեն խոսքը հասկանան ինչ են ասում»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի անգամ օնլայն տաքսու վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում Երևանում։ Նրանք պահանջում են իրենց համարել գրանցված աշխատող, նաև նվազեցնել օպերատորների կողմից կիրառվող հարկերը։
Նշենք, որ օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.
1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել ,պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։