ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ին մի շարք օրենքներ է ստորագրել։

Մասնավորապես, ստորագրվել են հետևյալ օրենքները.

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

«Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: