ՎԶԵԲ-ը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ սահմանելով 5,5 տոկոս կայուն մակարդակ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն իր «Regional Economic Prospects. February 2026» զեկույցում վերանայել և բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի սպասումները՝ 2026 և 2027 թվականների համար կանխատեսելով 5,5% իրական աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար ակնկալվում էր ընդամենը 4,5% աճ: Ըստ բանկի վերլուծաբանների՝ տնտեսական ներուժը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային առևտրի զարգացմամբ, Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմամբ, TRIPP միջազգային ծրագրով և Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնմամբ:
Այնուամենայնիվ, զեկույցում շեշտվում է, որ խաղաղության համաձայնագրի իրականացման հնարավոր ձգձգումները շարունակում են մնալ այն հիմնական ռիսկը, որը կարող է բացասաբար ազդել այս հեռանկարների վրա։
Ֆինանսական կայունության տեսանկյունից ՎԶԵԲ-ը նշում է, որ պետական պարտքը 2025-ի սեպտեմբերի դրությամբ կայունացել է ՀՆԱ-ի մոտ 50%-ի շուրջ, իսկ միջազգային պահուստները դեկտեմբերին հասել են 5,1 միլիարդ դոլարի:
Միջազգային այլ ֆինանսական կառույցների կանխատեսումները ևս դրական են. ԵԱԶԲ-ն ակնկալում է 5,3%, Համաշխարհային բանկը՝ 4,9%, իսկ S&P Global Ratings-ը՝ 5,3% աճ 2026 թվականի համար: Fitch Ratings-ի գնահատմամբ՝ 2026-2027 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն 5%-ից բարձր մակարդակում: