Արտաքին գովազդի օպերատորները կտուգանվեն ժանգոտած գովազդային վահանակների համար

Արտաքին գովազդի օպերատորները կտուգանվեն ժանգոտած գովազդային վահանակների համար

Կառավարությունն իր փետրվարի 26–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանում արտաքին գովազդի օպերատորները պատասխանատվություն կկրեն իրենց գովազդային վահանակները պատշաճ վիճակում չպահպանելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ երկրի ճանապարհներին ներկայումս կան բազմաթիվ լքված գովազդային վահանակներ. ոչ ոք չի վերահսկում ոչ միայն դրանց տեսքը, այլև անվտանգությունը։

Հետևաբար, արտաքին գովազդի օպերատորները պարտավոր կլինեն առնվազն վեց ամիսը մեկ անգամ ստուգել իրենց գովազդային վահանակների վիճակը և անհրաժեշտության դեպքում վերանորոգել և ամրացնել դրանք։