Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը

Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտա­րա­րագր­ման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհար­կվող) եկամուտները: Սահ­ման­վել է նաև, որ հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րու­թյուն կրող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:

Միաժամանակ, սահմանվել է, որ Կառավարությունը իրավասու է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկա­մուտ­ների տեսակներ կամ շեմեր:

Այս որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

  • ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,
  • Ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումար­ները, բացառությամբ պար­տատի­րոջ կողմից փոխա­ռության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,
  • ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները,
  • գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,
  • մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
  • ՀՀ օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրա­մա­կան միջոցները,
  • ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհա­տույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,
  • սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացա­ռությամբ։