ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 20 անհատների և կազմակերպությունների նկատմամբ՝ Իրանի հետ կապերի համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 20 անհատների և կազմակերպությունների նկատմամբ՝ Իրանի հետ կապերի համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել յոթ երկրներից և տարածքներից չորս իրանցի քաղաքացիների և 16 ընկերությունների նկատմամբ՝ այդ երկրի հետ կապերի համար, ասված է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հայտարարության մեջ։

Պատժամիջոցների ցանկում ներառված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Իրանում, Լիբերիայում, Մարշալյան կղզիներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Պանամայում և Թուրքիայում գրանցված կազմակերպություններ։

Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է կիրառել Բարբադոսի, Վանուատուի, Իրանի, Կոմորյան կղզիների, Պալաուի և Պանամայի դրոշների ներքո գործող 12 լցանավերի և գազատար նավերի նկատմամբ։