Վերանորոգվել և կահավորվել է Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցը. Տեսանյութ

Վերանորոգվել և կահավորվել է Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցը. Տեսանյութ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելեց Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց, որտեղ ավարտվել են վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այս մասին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել:
Նշվում էէ, որ ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 257 միլիոն 719 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեից։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսին և ավարտվել 2026 թվականի հունվարին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցը համալրվել է նոր գույքով, և արդեն 2026 թվականի փետրվարի 9-ից դասերն անցկացվում են արդի չափորոշիչներին համապատասխանող, հարմարավետ և անվտանգ պայմաններում։
Կրթական միջավայրի բարելավումը ներդրում է մեր երեխաների բարեկեցիկ ապագայի մեջ