Մանկապարտեզի տնօրեն է ձերբակալվել

Մանկապարտեզի տնօրեն է ձերբակալվել

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,-ասացին կոմիտեից։