Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Աննա-Դիանա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան) և արձանագրել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: