Ունենք 2202 գրանցված սարքավորում, բյուջե է մտել 42մլն 358 հազար դրամ. քաղաքապետ

Ունենք 2202 գրանցված սարքավորում, բյուջե է մտել 42մլն 358 հազար դրամ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում առանց թույլտվության տեղադրված ինքնասպասարկման սարքավորումների գրանցման գործընթացին։

«Ընդամենը 468 սարքավորում է մնացել, որ դեռ գրանցում չի ստացել։ Արդեն շատ ժամանակ է անցել, և եթե մարտ ամսվա ընթացքում վերջնական չի լուծվում, պետք է խնդրեմ պարոն Բաբայանին իր թիմով գնալ, հավաքել այդ սարքավորումները, առգրավել ու պահել։ Այսպես էլ կամփոփենք այս պատմությունը, չնայած ունենք 2202 գրանցված սարքավորում, և սիրելի երևանցիներ՝ Երևանի բյուջե ամսական մտնում է 42 մլն 358 հազար դրամ՝ միայն այս սարքավորումներից», — ասել է նա։