Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն «Հետք»

Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն «Հետք»

Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2023թ. մարտի 13-ին սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: Նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Գրում է «Հետքը»:

Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի կինը՝ Ռեբեկա Աբրահամյանը և մայրը՝ Մարիա Թամրազյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է:

Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ սեփականատերերի՝ գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշում, ապացույց ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկը: Այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում նախապես գույքի ցանկ հրապարակելուց: