Վերանորոգվել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

Վերանորոգվել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

Պետբյուջեի միջոցների հաշվին ավարտվել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի հուլիս ամսից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Բարսեղյանը, վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 700 հազար դրամ։ Շինարարական աշխատանքների արդյունքում վերանորոգվել են մարզադահլիճի հատակը, սանհանգույցները, հանդերձարանները, միջանցքը, դռներն ու պատուհանները, իրականացվել ներքին հարդարման աշխատանքներ։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է  ջեռուցման համակարգի անցկացում ու մարզագույքի ձեռքբերում։

Ծրագրի իրականացման շնորհիվ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են միանգամայն բարվոք ու ժամանակակից պայմաններում։