Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր

Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկարցրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել են մի շարք ավտոտնակներ, որոնց փոխարեն կառուցվում են բարեկարգ և բոլորի համար հասանելի բակային տարածքներ:

«Նոր բակերում ստեղծվում են խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։