Կկատարելագործվի Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգը

Կկատարելագործվի Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգը

Այսօր կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում ակնկալվում է Կադաստրի կոմիտեի թվային ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործում: Այդ նպատակով կներդրվեն մի շարք համակարգեր:

Մասնավորապես՝ քաղաքացիների փոխարեն Կադաստրի կոմիտեի կողմից դիմումների մուտքագրման համակարգ, որով քաղաքացիներին կտրվի հնարավորություն իրենց փոխարեն առցանց մուտքագրել դիմում՝ հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փակելու և խորհրդատվական կենտրոններ ստեղծելու գործընթաց:

E-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում նախատեսվում է իրավաբանական անձի գրանցման համակարգ։ Չափագրման հատակագծերը համայնքներին կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, ինչը կապահովի տվյալների օպերատիվ շրջանառություն, տեղեկատվության պահպանում, թափանցիկություն և միասնական մոտեցում։

Նախատեսվում է նաև Միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում: Այս հարթակը նախատեսված է ոչ միայն ռիելթորների, այլև քաղաքացիների համար: Համակարգի միջոցով շուկայում առաջարկները կլինեն ստուգված և այն փոխգործելի կլինի անշարժ գույքի վաճառքի կայքերի հետ: