«Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի Ռուսաստանին». Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքի բացումը օգուտ կբերի Ռուսաստանին». Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

«Միացյալ Նահանգների հետ ստորագրված խարտիան կդառնա Հարավային Կովկասում Ադրբեջանի դիրքերի և կայունության ամրապնդման ևս մի կարևոր գործոն, որը քաղաքականապես անմիջականորեն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, որոնց թվում՝ Ռուսաստանին»,- RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

«Տնտեսական ասպեկտների առումով Ռուսաստանը նույնպես օգուտ կքաղի Զանգեզուրի միջանցքի բացումից և TRIPP բազմամոդալ տրանսպորտային նախագծի իրականացումից. դրա իրականացումը կամրապնդի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Ռուսաստանի համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջով Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային կապեր բացելով՝ ապահովելով մուտք դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, ինչպես նաև՝ Իրանի հետ՝ ապահովելով մուտք դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ»,- ասել է Մուստաֆաևը։