Օրը 10 ժամ ու ամիսը 200 հազար դրամ աշխատող տաքսու վարորդներին պետք է գրանցել որպես աշխատող
«Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները տոտալ ոտնահարվում են, և Հայաստանում չկա մի կառույց՝ ոչ Մարդու իրավուքնների պաշտպանը, ոչ ՏԿԵՆ-ը, ոչ էլ մեկ ուրիշը, որ զբաղվի նրանց իրավունքների պաշտպանությամբ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Մանուկյանը մանրամասնեց, որ տաքսու վարարդները պետտուրք են վճարում, ամսական վաստակում են 200 հազար դրամից ավելի գումար, սակայն չեն համարվում գրանցված աշխատող։
«Մարդը վաղը թոշակ չի ստանա, գնում է բանկ, վարկ չեն տրամադրում։ Սա պետության կողմից ռեկետ է»,-ասաց Մանուկյանը։
Նրանք առաջարկում են, օրական 10 ժամ աշխատող ու ամսեկան 200 հազար ու ավելի գումար վստակած մարդկանց գրանցել որպես աշխատող։
«Մենք սա համարում ենք անարդար։ Ստորագրահավաքը կշարունակվի երկու օր, դրանից հետո պահանջները կներկացվեն կառավարությանը, եթե քայլեր չձեռնարկվեն, ապա տաքսու վարորդները նախաձեռնելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ»,-ասաց Մանուկյանը։
Ակցիային միացել է նաև տաքսու կին վարորդ Սաթենիկ Վարդանյանը։
«Ոչ մի տեղ մեզ աշխատող չեն դիտարկում, մենք պահանջում ենք մեզ գրանցել, որ դիտարկվենք հիմնական եկամուտ ունեցող մարդիկ»,-ասաց նա։
Ակցիայի մասնակից մի վարորդ էլ սպառնեց, եթե պահանջները չկատարվեն, ապա իրենք մեքենաներով դուրս են գալու ակցիայի;
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե 500 մեքենա դանդաղ քշեն քաղաքով»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ տաքսու վարորդները դիմել են նրան՝ իրենց սոցիալական խնդիրների, իրավունքների ոտանահարման մասին բարձրաձայնելու նպատակով;