Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 3․8 տոկոս. ՀԲ

Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 3․8 տոկոս. ՀԲ

Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 3․8 տոկոս (տ/տ)։ Այս մասին ասվում է ՀԲ՝ ՀՀ ամսական տնտեսական զարգացումները զեկույցում։

Համաձայն դրա,  գնաճի երկու երրորդը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների՝ 5․9 տոկոս (տ/տ) գների բարձրացմամբ։ Մնացածը պայմանավորված էր ալկոհոլային խմիչքների՝ 9 տոկոս (տ/տ), առողջապահության՝ 3 տոկոս (տ/տ), տրանսպորտի՝ 4.3 տոկոս (տ/տ) և կրթության՝ 8.3 տոկոս (տ/տ) գնաճով

 Փետրվարի 3-ի իր նիստի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկը քաղաքականության՝ վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքն անփոփոխ՝ 6․50 տոկոս թողեց։