Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ՝ 530մ (ներառյալ պորտալները) թունելի հորատումը։
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Հիշեցնենք, որ առաջին թունելի հորատումը, 455մ երկարությամբ (ներառյալ պորտալները), ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այստեղ իրականացնում է երեսարկի բետոնացում։
  • Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։
  • Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։