Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Խաշթառակում բնակիչների հետ քննարկել է բնակավայրում առկա խնդիրները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը  Խաշթառակում բնակիչների հետ  քննարկել է բնակավայրում առկա խնդիրները
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Խաշթառակ բնակավայր։
Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է բնակիչների հետ՝ լսել բնակավայրում առկա խնդիրները, առաջարկել է հնարավոր լուծումների տարբերակները:
Այցի շրջանակում մարզպետը եղել է նաև Խաշթառակի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում, որտեղ նա հանդիպում է ունեցել ուսուցիչների և դաստիարակների հետ։ Նա ծանոթացել է առկա խնդիրներին, լսել դիտարկումներն ու առաջարկությունները, ինչպես նաև պատասխանել նրանց հուզող հարցերին։
Այցի ավարտին մարզպետը ծանոթացել է Խաշթառակ բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: