Ճապոնիայի կառավարության հերթական դրամաշնորհն ուղղված է դիմակայուն գյուղատնտեսության խթանմանը

Ճապոնիայի կառավարության հերթական դրամաշնորհն ուղղված է դիմակայուն գյուղատնտեսության խթանմանը

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Արման Խոջոյանի ներկայությամբ, ստորագրեցին դրամաշնորհային համաձայնագիր նոր ծրագրի համար։

Ծրագիրն ուղղված է դիմակայուն գյուղատնտեսության խթանմանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող համայնքներին աջակցելու նպատակով։ Այս նախաձեռնության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 5.2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությանը նպաստելու համար։