2025–ին վարկերն աճել են 23 %-ով, իսկ ավանդները՝ 15.5 %-ով․ ՀԲՄ

2025–ին վարկերն աճել են 23 %-ով, իսկ ավանդները՝ 15.5 %-ով․ ՀԲՄ

2025–ի վերջի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 12.8 տրլն դրամ, վարկային ներդրումները՝ 7,9 տրլն դրամ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17–ին, մամուլի սուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության  նախագահ Դանիել Ազատյանը։

«Բանկայինն համակարգում աշխատում են շուրջ 17 հազար աշխատակիցներ, կապիտալը կազմել է 2.2 տրլն դրամ, իսկ ավանդները՝ 7,5 տրլն դրամ։

2025–ին բանկային համակարգի ակտիվներն աճել են շուրջ 1.8 տրլն դրամով, կամ 16.6 տոկոսով, վարկային ներդրումներն ավելացել են 1.5 տրլն դրամով կամ 23 տոկոսով։

Ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 400 մլրդ դրամով կամ 22.4 տոկոսով։ Վերջին երեք տարիներին այս երեք ցուցանիշների աճի տեմպերն արագացել են։

2025–ին մոտ 1 տրլն դրամով կամ 15.5 տոկոսով աճել են ընդհանուր ավանդները, իսկ ընդհանուր պարտավորություններն աճել են 1,4 տրլն դրամով։ ԱՅստեղ ևս աճի տեմպերն արագացել են»,–ասաց նա։

Անդրադառնալով 7.5 տրլն դրամ վարկային ներդրումներին, Ազատյանը նշեց, որ դրանց մեջ ամենամեծ մասնաբաժինը սպառողական վարկերն են՝ 23,2 տոկոսով։ «Այնուհետեւ գալիս է հիփոթեքային պորտֆելը, որը կազմում է 1,6 տրլն դրամ և ամբողջի 21.3 տոկոսն է կազմում։ 3–րդ և 4–րդ տեղերում գտնվում են շինարարության ոլորտը, սպասարկման ոլորտը, առևտուրը։ Առանձնացրել ենք նաև գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Մնացած ոլորտները 5 տոկոսից ցածր են և միասին կազմում են 9.9 տոկոս։

2024–ին վարկերի 46 տոկոսը ֆիզիկական անձանց տրված վարկերն էին, 2025–ին այն նվազել է 44 տոկոս է կազմում, ավելացել են իրավաբանական անձանց տրված վարկերը, ինչը դրական  ցուցանիշ է։

Վարկերի մեջ ամենամեծ աճը ապահովել է շինարարությունը՝ շուրջ 30 տոկոս։ Հիմա շինարարության ոլորտի վարկերը 900 մլրդ դրամ են կազմում, նախորդ տարի եղել են 700 մլրդ–ից մի փոքր ավել։

29 տոկոսով աճել են սպառողական վարկերը։ Սպասարկման ոլորտն աճել է 28 տոկոսով, արդյունաբերությունը՝ 25 տոկոսով,գյուղատնտեսության ոլորտը՝ 17 տոկոս։ Հիփոթեքային վարկերի աճը կազմել է 13,2 տոկոս»,– ընդգծեց նա։