ՀՀ մարզերում հիփոթեքային վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է 31%-ով. Ազատյան

ՀՀ մարզերում հիփոթեքային վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է 31%-ով. Ազատյան
ՀՀ մարզերում հիփոթեքային վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է մոտ 31%-ով։ 
«Երևանում ծավալներն աճել են7.4%-ով։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Երևանում հիփոթեքային վարկերի բացարձակ ծավալը գրեթե երեք անգամ ավելի է՝ 1.18 տրլն դրամ՝ 480 մլրդ–ի դիմաց»,–այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։։
Նրա խոսքով` պետք է հաշվի առնել նաև, որ մարզերում հիփոթեքային պորտֆելի մեծ մասը կրկին բաժին է հասնում Երևանին մոտ գտնվող մարզերին։
Նա կանխատեսում է, որ առաջիկա տարիներին հիփոթեքային պորտֆելները կավելանան նաև մայրաքաղաքից ավելի հեռու գտնվող մարզերում, քանի որ մայրաքաղաքում դադարել են գործել հիփոթեքային արտոնությունները նորակառույցներում բնակարան գնելու համար։