2025-ի դեկտեմբերին ՀՀ-ից արտահանման աճը շարունակվել է․ ՀԲ
Դեկտեմբերին Հայաստանում արտահանման և ներմուծման բարձր աճը շարունակվել է՝ նշանավորելով դրական աճի սոսկ երկրորդ ամիսը 2025 թ․-ին։ Այս մասին ասվում է ՀԲ՝ ՀՀ տնտեսական զարգացումները հերթական զեկույցում։
Համաձայն դրա, 2025-ի դեկտեմբերին՝ նախորդ նույն ամանակահատվածի համեմատ, «արտահանումն աճեց 34․3 տոկոսով , նոյեմբերին 17․6 տոկոսով բարձրանալուց հետո, իսկ ներմուծումն աճեց 30․4 տոկոսով՝ հաջորդելով նոյեմբերին 14․9 տոկոսով ցուցանիշի բարձրացմանը։ Սա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանման և ներմուծման ծավալների ընդլայնմամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ (բարձրանալով համապատասխանաբար 43.2 տոկոսով, և 56.6 տոկոսով), թեև այս ապրանքների արտահանումը 2025 թ․ դեկտեմբերին 50․2 տոկոսով զիջում էր վերարատահանման կտրուկ բարձրացման ալիքի ընթացքում արձանագրված՝ 2023 թ․ դեկտեմբերի ցուցանիշին։
Նշանակալի աճ է գրանցվել արտահանվող այնպիսի ապրանքատեսակների մասով, ինչպիսիք են՝ պատրաստի սննդամթերքը (աճը ՝ 70․8 տոկոս) և հանքանյութերը (աճը ՝ 62 տոկոս)՝ ընդհանուր արտահանման մեջ այս երկու ապրանքատեսակների մասնաբաժինը 2024 թ․ 21 տոկոսից 2025 թ․-ին հասցնելով 26 տոկոսի։
Կուտակային արտահայտությամբ, 2025 թ․ արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 36․1 տոկոսով և 23․6 տոկոսով՝ երկուսի դեպքում էլ դառնալով առաջին տարեկան անկումը 2020 թ․-ից ի վեր։ 2025 թ․ թանկարժեք մետաղների և քարերի առևտուրը հաշվի չառնելու դեպքում, արտահանումն ավելացավ 8․9 տոկոսով, իսկ ներմուծումն աճեց 7․5 տոկոսով։ 2025 թ․ առաջին կիսամյակում 4․1 տոկոսով նվազելուց հետո, երկրորդ կիսամյակում զբոսաշրջիկների ժամանումներն ավելացան 7․5 տոկոսով՝ տարեկան աճը հասցնելով 2․5 տոկոսի, ընդ որում նրանց 41 տոկոսը Ռուսաստանից է եկել»։