Օտարերկրյա հեռարձակողների՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են խաղի նոր կանոններ. Մխիթար Հայրապետյան

Օտարերկրյա հեռարձակողների՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են խաղի նոր կանոններ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 5-ին հավանության է արժանացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որից հետո շրջանառվել է նույն օրենքում փոփոխությունների երկրորդ փաթեթը, որին նախորդ շաբաթ, առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին  պատգամավորների մեծամասնությունը և այն առաջիկայում կներկայացնենք ԱԺ երկրորդ ընթերցման: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Փոփոխությունների երկրորդ փաթեթում անդրադարձել ենք նաև եթերի բովանդակությանը, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը, բռնության, սահմանադրական կարգի տապալման և նմանօրինակ՝ դեռևս քրեական օրենսգրքով պատժելի արարքները հեռուստատեսալսողական բովանդակությամբ հանրությանը մատուցելու պարագայում պատասխանատվության շրջանակ ենք սահմանել թե՛ ցանցային օպերատորների, թե՛ հեռարձակողների համար:

Օտարերկրյա հեռարձակողների պարագայում ՀՀ ներքին քաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են նոր խաղի կանոններ»,-նշեց նա:

Հայրապետյանն ընդգծեց, որ հույս ունեն՝ օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի և ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսների ընթացքում։