Փոսալցման աշխատանքների հետ կապված՝ վտանգավոր փոսեր կան, դրանց առաջնահերթություն տվեք. Ավինյան

Փոսալցման աշխատանքների հետ կապված՝ վտանգավոր փոսեր կան, դրանց առաջնահերթություն տվեք. Ավինյան

Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվածներում աշխատանքներ իրականացնելու մասին այսօր հիշել: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ի պատասխան քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը պաշտոնյան նշել է, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները:

«Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում ասֆալտապատվել է 2,100 քմ տարածք, արվել են 1,000-ից ավելի տեղային լուծումներ: Ահազանգերի թիվը 300-ից անցել է: Մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է»:

Անդրադառնալով Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներին՝ Թևոսյանը նշել է, որ այդ հատվածում աշխատանքներ չի կատարվել, բայց այսօրվանից աշխատանքներ կտարվեն մեծ փոսերը լցնելու նպատակով:

Տիգրան Ավինյանը խնդրեց տեսանկարահանել շաբաթվա ընթացքում կատարվող աշխատանքները ու օրվա վերջում իրեն ներկայացնել: