Որքա՞ն է կազմել Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտուրը

Որքա՞ն է կազմել Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտուրը
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտուրը գերազանցել է 336 միլիոն դոլարը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 335 միլիոն դոլար, որի մոտ 40%-ը իրականացվել է ցամաքային ճանապարհով Վրաստանի միջոցով։

Թուրքիայից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են մեքենաներն ու մեխանիկական սարքավորումները, երկաթի և պողպատի արտադրանքը, այլ արդյունաբերական ապրանքները և տեքստիլը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են ցամաքային առևտրի ակտիվացման շուրջ: