Մարտունի համայնքում նախորդ տարվանից 2026 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 27 ենթածրագիր

Մարտունի համայնքում նախորդ տարվանից 2026 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 27 ենթածրագիր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախորդ տարվանից 2026 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 27 ենթածրագիր՝ 3 միլիարդ 295 միլիոն 849 դրամ արժեքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, 2025 թվականից 2026 թվական են տեղափոխվել Մարտունի քաղաքի և Վաղաշեն, Գեղհովիտ, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Երանոս գյուղերի փողոցների ասֆալտապատման, Ծովինարի, Վարդենիկի, Վերին Գետաշենի, Լիճքի, Մադինայի, Վաղաշենի, Վարդաձորի, Զոլաքարի, Գեղհովիտի ոռոգման ցանցերի կառուցման, Մարտունի քաղաքի, Աստղաձոր, Վերին Գետաշեն, Ծակքար  գյուղերի լուսավորության ցանցի անցկացման, Մարտունի քաղաքի թիվ 2, թիվ 3 և Արծվանիստի մանկապարտեզների, Լիճքի և Ծովինարի մշակույթի տների հիմնանորոգման ենթածրագրերը։

«Նախորդ տարվանից 2026 թվական տեղափոխված ենթածրագրերի մեծ  մասի մեկնարկը տրվել է 2025 թվականին։ 3 միլիարդ 295 միլիարդ դրամ ընդհանուր արժողության ծրագրերից հաջողվելի է իրականացնել շուրջ 1,2 միլիարդ դրամի շինարարություն։ Այդ ենթածրագրերի մեծ մասը միաժամանակ գտնվում են պայմանագրերով սահմանված ժամկետների մեջ։ Այնպես որ, եղանակների տաքանալուն պես  շինարարական աշխատանքները բոլոր ուղղություններում կծավալվեն ամբողջ թափով, ու բոլոր ենթածրագրերը կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։