Visa-ն ավելացրել է Tap to Pay on iPhone գործառույթը
Visa-ն ներկայացրել է նոր ծրագրային ապահովման գործիքակազմ (SDK), որը թույլ է տալիս բիզնեսներին ընդունել անհպում վճարումներ iPhone-ի միջոցով։
Tap to Pay on iPhone-ը հնարավորություն է տալիս վաճառողներին ընդունել վճարումներ առանց քարտեր ընթերցող սարքերի կամ լրացուցիչ վճարային տերմինալների՝ օգտագործելով միայն համապատասխան iOS հավելվածը:
Վճարային ծառայությունների մատակարարները և ծրագրային ապահովման անկախ ընկերությունները այժմ կարող են ինտեգրել Tap to Pay on iPhone-ը Visa-ի SDK-ի և Visa Acceptance Platform-ի միջոցով: Վաճառողները, որոնք ստեղծում և կառավարում են իրենց սեփական վճարային հավելվածները, նույնպես կարող են օգտագործել SDK-ը՝ իրենց հաճախորդների համար այս ֆունկցիան ներդնելու համար:
Visa Acceptance Solutions-ի պրոդուկտի ղեկավար Անդրե Մաչիկաոյի խոսքով՝ այս նորությունն արագացնում և պարզեցնում է անվտանգ ու անհպում վճարումների ընդունումը բիզնեսների համար՝ ցանկացած վայրում, լինի դա խանութում, թե ճանապարհին և չի պահանջում լրացուցիչ սարքավորումներ։