Կենսաչափական համակարգը ՀՀ–ում կներդրվի աշնանը

Կենսաչափական համակարգը ՀՀ–ում կներդրվի աշնանը
Հայաստանի  քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից:
«Կենսաչափական համակարգը ՀՀ-ում նոր է ներդրվելու՝ 2026 թվականի աշնանը։ Այդ ժամանակ մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր։ Նշեմ, որ նույնականացման քարտերի մասով հասցրել է լինել Օստրավա քաղաքում (Չեխիա)՝ հաստատելու վերջնական նկարագիրը և խմբաքանակն ուղարկելու մեծածավալ տպագրության»,-  այսօր ասուլիսում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին աշխատում են կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման վրա, առաջիկայում հանրությանը կներակացվի դրա նկարագիրը։ Դրանից հետո արդեն խմբաքանակը կտպագրվի։
Նախարարը շեշտեց՝ հին նմուշի անձնագրերն ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից ու քաղաքացիները դրանք կկարողանան օգտագործել այնքան, մինչև վավերականության ժամկետն անցնի։
Կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի արժեքը, նախարարի խոսքով, վերջնականացման փուլում է, շուտով գինը կհանրայնացվի։