Պարզաբանում սոցիալական փաթեթի շահառուների համար
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ուղղել ապահովագրավճարին:
Ինչպե՞ս կարող եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրության հիմնադրամին:
Եթե Դուք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված սոցփաթեթի շահառու եք և ուզում եք սոցփաթեթի գումարն ուղղել ապահովագրավճարին, ապա Դուք ընդամենը մեկ գործողություն ունեք անելու․ պետք է մեկ անգամ դիմում ներկայացնեք Ձեր գործատուին, ինչը հիմք կհանդիսանա փոխանցման գործընթացն ապահովելու համար։ Այդպիսով ապահովագրավճարի մի մասը կմարվի սոցփաթեթի գումարով:
Մեկ անգամ դիմումի ներկայացումը հանդիսանում է հաջորդող 12 ամիսների համար սոցփաթեթի գումարի փոխանցման հիմք, այսինքն՝ ամեն ամիս դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Դիմումի ձևին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.uhif.am/am/announcements/1769329071191
Փոխանցման համար նախատեսված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.uhif.am/am/requisites