Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխություններին

Ազգային ժողովը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխություններին

Փետրվարի 13-ի հերթական նիստում խորհրդարանը հաստատել է մի շարք օրենսդրական փոփոխություններ գործող օրենքներում։

Մասնավորապես, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել են օրենքների հետեւյալ փոփոխությունները.

ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։

Բացի այդ, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել են հետեւյալ օրինագծերը՝

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Անձնական ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։