«Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է երկրորդ շրջափուլի հայտերի ընդունումը
«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է ծրագրի երկրորդ շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումը։
Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը Սյունիքի մարզում՝ նպաստելով կանանց տնտեսական ակտիվացմանը ու ձեռներեցության զարգացմանը։
Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում մինչև 3 տարի գործող և սկսնակ ձեռնարկատերերին՝ գյուղմթերքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն և հյուրընկալություն։
Ծրագրին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքներում՝ հատկապես գյուղական և հակամարտությունից տուժած բնակավայրերում, բնակվող և գործունեություն ծավալող՝ 18 տարին լրացած տեղացի և ԼՂ-ից տեղահանված կանայք և աղջիկներ, ովքեր ունեն իրատեսական բիզնես գաղափար, կանայք և աղջիկներ, ովքեր փնտրում են ֆինանսական աջակցություն իրենց սկսնակ բիզնեսի ընդլայնման համար, կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մինչև 3 տարի գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել իրենց բիզնես գործունեությունը։
Ծրագիրը խրախուսում է երիտասարդ կանանց և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://winnetgoris.org/.../kanayq-biznesum-tntesakan...
Հետաքրքրված դիմորդներին կարող են ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով, կամ այցելել ՎԻՆՆԵԹ Գորիս հիմնադրամի գրասենյակ՝ Գորիս, Անկախության 7/14 հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026թ. մարտի 3-ը։ Հայտադիմումը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/rt2SLnU4Z56vJegk6
(Պատճենել և տեղադրել որոնման դաշտում, եթե այն չի բացվում)։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077231702, 077017043 կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։
«Կանայք բիզնեսում․ տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական Զարգացման գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո։ Այն իրականացվում է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքներում։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: