Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ փետրվարի 12-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին երեք հարց։

Նիստի սկզբում ներկայացվել է նախկինում քննարկված հարցերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են արտադրական և տրանսպորտային նշանակության հողերի էներգետիկ, այդ թվում՝ համակցված վերականգնվող էներգետիկայի նպատակներով օգտագործման գործընթացի դյուրացմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև e-draft հարթակում հրապարակված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։